Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բա, իհարկե, թանկ է Ռոնալդուն

Բա, իհարկե, թանկ է Ռոնալդուն
25.09.2018 | 02:25

Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» Քրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը խամրեցրեց ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի բոլոր հնարավոր գործարքների ու աշխարհի առաջնության շրջանակներում կայացած բազմաթիվ դիմակայությունների մասին խոսակցությունները: 112 միլիոն եվրոյով ձեռք բերված աստղի շնորհանդեսը պլանավորված էր աշխարհի առաջնության եզրափակչի հաջորդ օրը: Ընդամենը 24 ժամվա ընթացքում ակումբը վաճառեց Ռոնալդուի անունով շուրջ 520 հազար մարզազգեստ: Համաշխարհային մարզական ինդուստրիայի գիգանտները վաղուց են վարժվել նման խոշոր ծավալների: 2016 թվին «Մանչեստր Յունայթեդը» մեկ շաբաթվա ընթացքում վաճառեց Զլատան Իբրահիմովիչի անունով 600 հազար մարզազգեստ, իսկ անցած տարի Նեյմարի տեղափոխությունը Պարի Սեն Ժերմեն» նշանավորվեց նրա անունով 120 հազար մարզազգեստի վաճառքով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ